Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մահացել է Գանայի նախագահը

Մահացել է Գանայի նախագահը
25.07.2012 | 13:04

69 տարեկան հասակում հանկարծամահ է եղել արևմտյան Աֆրիկայում գտնվող Գանայի Հանրապետության նախագահ Ջոն Ատտա Միլսը: Նրա կառավարման տարիներին երկրի տնտեսությունն էական աճ է գրանցել: Նախագահի մահվան պատճառը չի նշվում:
Միլսի նախագահության տարիներին Գանան դարձել էր Աֆրիկայի ամենաժողովրդավար երկրներից մեկը: 2010 թ. այս երկիրը գրանցել է աֆրիկյան մայր ցամաքի համար ՀՆԱ-ի ամենամեծ աճը` մոտ 12 տոկոս: Բացի այդ, Գանան մտել է մայր ցամաքի նավթարդյունահանող երկրների թվում:
Ջոն Ատտա Միլսը ծնվել էր 1944 թ.: 1997-2001 թթ. զբաղեցրել է երկրի փոխնախագահի պաշտոնը: Նախագահ է 2009 թ. հունվարի 7-ից:
Միլսի մահվանից հետո երկրի նախագահի պաշտոնը ստանձնել է Ջոն Դրամանի Մահաման: Նա նախագահի լիազորությունները կկատարի մինչև դեկտեմբեր: Դեկտեմբերին այստեղ նշանակված են արտահերթ ընտրություններ:

Դիտվել է՝ 2208

Մեկնաբանություններ